23:30 , 13 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները կհիանան՝ տեսնելով նրա նոր Booty սինգլի շապիկը, որը ձայնագրվել է Փիթբուլի և դիջեյ Diplo-ի մասնակցությամբ, ովքեր երգչուհու անփոփոխ գործընկերներն են հանդիսանում: Սև-սպիտակ լուսանկարում Լոպեսը սեքսուալ է, ինչպես երբեք, գրում է Spletnik.ru-ն:
Booty-ն երգչուհու վերջին՝ յոթերորդ ստուդիային A.K.A. ալբոմի հերթական սինգլն է: Այն վաճառքի է հանվել հունիսի երկրորդ կեսին:

Ընդ որում, սինգլի և ալբոմի շապիկները նույն ոճով են կատարված: Ահա թե ինչպես է փոփ աստղը մեկնաբանում իր ստեղծագործական փոփոխությունները.
«Իմ ստեղծագործության հիմնական թեման հեքիաթային սերն է, որի մասին երազում են: Սակայն տարիների հետ ես հասկացա, որ սերն այնպիսին չէ, ինչպես ես եմ պատկերացնում: Հավանաբար ես մեծացել եմ»: