Մասիվի մանկապարտեզներին ոչ պիտանի հավի միս մատակարարող ընկերությանը քրեական պատասխանատվության է պետք ենթարկել


22:40 , 13 օգոստոս, 2014

Մասիվի մանկապարտեզներին ոչ պիտանի հավի միս մատակարարող ընկերությանն ու էդ ընկերությանը որպես մատակարար ընտրողին քրեական պատասխանատվության ա պետք ենթարկել
Խնդրի բարոյական կողմը մի կողմ եմ դնում ու իմ մոտ մի շարք հարցրեր են առաջանում ̀ 
ա) Ինչքա՞ն ժամանակ են երեխեքը փտած միս կերել
բ) Ինչու ա, որպես մատակարար ընտրվել «Ալավերդու թռչնաֆաբրիկա» անհայտ ապրանքանիշը
գ) Ինչո՞ւ ա ապօրինությունը բացահայտում ոչ թե Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը, այլ ոստիկանությունը̀ էն դեպքում, երբ շուկայի վերահսկողության պարտականությունը օրենքով իրենց վրա է դրված: 
դ) Ինչով են զբաղված եղել մանկապարտեզի խոհանոցի աշխատակիցները, որ «չեն նկատել» ինչ են եփում ու տալիս երեխաներին
ե) Ուր ա նայում մանկապարտեզների վերահսկողությունն իրականացնող Քաղաքապետարանը: Հա, երևի, ձմերուկի փառատոն են կազմակերպում կամ ռեզինից թիթեռ են բազմացնում̀ ձիզայնի համար…
Հ.Գ. բազմաթիվ ընտանիքիներ գիտեմ, որոնք երեխու համար իրենց ուտելիքից տարբերող̀ ավելի թանկ ու որակյալ մթերք են գնում:
Ու, ի վերջո, ով ա ձեզ իրավունք տվել խաղալ երեխաների առոջղության հետ՞՞՞՞՞
Ով եք դուք ՞՞՞՞՞՞՞