Ֆլորենցիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ քաղաքացիական ինքնաթիռ է հրդեհվել


22:26 , 13 օգոստոս, 2014

image1in.am-ը գրում է.

Իտալական Ֆլորենցիա քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ բռնկվել է Փաիզից ժամանած Airbus A 319-ը, հաղորդում է ITAR-TASS-ը:

Անձնակազմը որոշում է կայացրել տարհանել ինքնաթիռում գտնվող 121 ուղևորներին: Տուժածներ չկան: Դեպքի վայր անհապաղ ժամանել են հրշեջները, որոնք հանգցրել են հրդեհը: Կես ժամ շարունակ օդանավակայանը չի գործել: Այժմ օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: