Կրկին քար անտարբերության մասին, կամ կյանքի ու մահվան ճանապարհը


19:02 , 13 օգոստոս, 2014

Ամեն ինչի հանդեպ բացարձակ՝ քար անտարբերություն դրսեւորող ցանկացած անկազմակերպ ժողովուրդ, չի կարող պետականությունը երկար պահել ու պահպանել: Իսկ կեղծ, ձեւական բնույթի կոսմետիկ միջամտություններն անխուսափելի կործանման ախտանիշերն են: Ափսո՜ս, բայց մեր երկրի ոտքերի տակ մի լավ փորել են ու մեզ բոլորիս հասցրել անդունդի եզրին... Ազգովի երկընտրանքի մեջ ենք: Մեկ վստահ քայլ եւ փրկությունն է: Եւս կես սխալ քայլ՝ մահը: