18:44 , 13 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Հուլիսին Դուբայում հյուրանոցների ծանրաբեռնվածությունը եղել է վերջին 18 տարում ռեկորդային ցածր մակարդակի վրա՝ համարների կեսից ավելին դատարկ են, հայտնում է Bloomberg-ը: Քաղաքում գնալով շատանում են հյուրանոցային համարները, միաժամանակ դրանց պահանջարկը նվազում է, նշում են STR Global հետազոտական ընկերության փորձագետները:
Ցուցանիշն անցած տարվա համեմատ նվազել է 11,8%-ով՝ մինչև 45,4%:
Դուբայը, որը հայտնի է իր շքեղ հյուրանոցներով, ծրագրում է մինչև 2020 թ. հյուրանոցային համարների թիվն ավելացնել կրկնակի, քանի որ սպասում է զբոսաշրջիկների հոսքի աճ: Միաժամանակ, համարների մեծ մասը պետք է լինի 3 կամ 4-աստղանի, այլ ոչ լյուքս, մարտին նշել են տեղական շուկայի ներկայացուցիչները:
Հյուրանոցային բիզնեսն ԱՄԷ-ի տնտեսության կարևոր մասն է: