18:12 , 13 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի՝ 2011թ. հեղափոխական իրադարձությունների ժամանակ ցուցարարների մահվան գործով դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին: Այս մասին հայտարարվել է Կահիրեի քրեական դատարանի նիստի ժամանակ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Մոտ կես տարի դատավորներն ուսումնասիրում են քրեական գործի մանրամասները: Դատական այս նիստի ժամանակ առաջին անգամ գլխավոր մեղադրյալն ինքնուրույն՝ առանց փաստաբանի օգնության ելույթ է ունեցել դատարանում և ասել, որ ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման չի տվել:
86-ամյա Մուբարաքը մեղադրվում է հարյուրավոր ցուցարարների սպանության կազմակերպման համար: Նույնպիսի մեղադրանքներ են առաջադրվել նրա երկու որդիներին և ՆԳՆ նախկին ղեկավարին: