«Հնգօրյա միկրոպատերազմն» ու դրա դասերը


17:30 , 13 օգոստոս, 2014

Այսօր մամուլում մի շատ հաջող ձևակերպման հանդիպեց, կապված վերջին սրման հետ՝ հնգօրյա միկրոպատերազմ, որը մի տեսակ ամեն ինչ իր տեղը դրեց:

Այո՛, շփման գծում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան միկրոպատերազմ: Այն ինչ-որ դիվերսիաների չհամակարգված շարք չէր, շարքային դիրաքային փոխհրաձգություն չէր, կամայական կործողությունների ողբերգական հետևանք չէր, դա հենց պատերազմ էր, ուղղակի միկրո ու ոչ լիարժեք, որովհետև բարեբախտաբար ասեմ, թե դժբախտաբար, չնայած իր աննախադդեպ մասշտաբներին՝ հրադադարի կնքումից հետո, այնուամենայնիվ այդ օրերին չկիրառվեց մարտական ավիացիա (թռիչքներ արվեցին, բայց հօդային հարվածներ չհետևեցին), չկիրառվեց խոշոր տրամաչափի հրետանի (սահմանափակվեցին հաստոցավոր, ձեռքի ու ավտոմատ նռնականետների կիրառությամբ, ինչպես նաև հաղորդվեց ականանետների օգտագործման մասին), չկիրառվեց զրահատեխնիկա և ի վերջո, մեծ հաշվով չկիրառվեցին համազորային ուժերև և սահամանափակվեցին հատուկ նշանակության զորքերի 5-օրյա մենամարտով: Այսքանով հանդերձ, եղածը հանգիստ կարելի է որակել Արցախյան հնգորյա միկրոպատերազմ:

Ի՞նչ դասեր քաղեցի կոնկրետ ես Հնգորյա միկրոպատերազմից.

- Մեր բանակը իրոք ամենամարտունակն է տարածաշրջանում ու ոչ միայն հավասարը-հավասարի հետ է կարողանում իրեն դրսևորի հակառակորդի հետ բախվելիս, այլ որակական լուրջ առավելություն ունի, քանի որ անգամ ժամկետային զինծառայողները կարողացան քանիցս արժանի հակահարված հասցնել տարիներով պատրաստված ու գազազած ազերի հատուկջոկատայիններին:

- Մենք թերագնահատում էինք մեր հասարակության միասնական լինելու պոտենցիալը, ինչպես նաև բարոյահոգեբանական տոկունության սանդղակը՝ պատերազմի վերսկսման դեպքում: Փաստացի մենք տեսանք, որ մարդիկ մեծամասամբ դրսևորեցին ոչ թե էյֆորիա ու արկածախնդրություն, այլ գիտակցված պատրաստակամություն ու քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն, բայց ոչ երբեք խուճապ:

- Մենք գերագնահատում ենք միջազգային կառույցների, ադրբեջանի նավթադոլարային պոտենցիալի միջոցով վերազինված բանակի մարտունակությունը:

-Մենք թերագնահատում էինք նոր սերնդի հայրենասիրությունն ու պատրաստակամությունը: Նոր սերունդը իրեն հիրավի փայուն կերպով դրսևորեց:

- Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ առաջնագծում սերունդների նման համերաշխություն կարող է լինել, եթե զորահավաքի տիպի մի բան հայտարարվեր ու վետերաններն և ժամկետայինները մի խրամատում հայտնվեին:

Մի խոսքով, Հնգորյա միկորպատերազմում մեզ մոտ շատ ձեռքբերումներ եղան, բայց չմոռանանք, որ այդ ձեռքբերումնեի համար մենք արյան գին ենք վճարում, այդ թվում այս միկրոպատերազմում զոված տղաների արյունով: