«Չելսի»-ն գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչը. Դիեգո Կոստա


16:12 , 13 օգոստոս, 2014

DiegoCostaChelsea_31792291in.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան նշել է, որ արագ է կողմնորոշվել լոնդոնյան ակումբ տեղափոխության հարցում: Ֆուտբոլիստն ասել է, որ այս թիմում շատ արագ կբարելավի իր խաղային որակները:

««Չելսի» եմ տեղափոխվել, քանի որ ցանկանում եմ շարունակել բարելավել խաղային որակներս: Կարծում եմ` այստեղ ունեմ բոլոր նախադրյալները` հետագա զարգացման համար:

Լոնդոնյան ակումբ տեղափոխության հարցում արագ կողմնորոշվեցի: Այստեղ են խաղում աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստները, իսկ գլխավորում է այն աշխարհի լավագույն մարզիչը»,- Goal. com-ը մեջբերում է Կոստայի խոսքերը: