Այսօր աշխարհահռչակ դերասան, Ջեյմս Բոնդի ամենանշանավոր կերպավորղ Շոն Քոններիի ծննդյան օրն է


12:44 , 25 օգոստոս, 2012

Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան: Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների: Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են` գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն: Շոն Քոններին 2 անգամ ամուսնացել է: Առաջին կինը Դայան Սիլենտոն է, ում հետ ամուսնացել է 1962 թվկանին: 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են: Առաջին ամուսնությունից ունի մեկ որդի` Ջեյսոն Քոնների, ով նույնպես դարձել է դերասան: 1975 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ նկարչուհի Միշելին Ռոքվեբրունի հետ, ում հետ ապրում է մինչ օրս: Սկսած 2011 թվականից հայտնի դերասանը շատ քիչ է երևում հասարակության մեջ: