Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան առջեւ ցուցարարներ են ձերբակալվել


11:05 , 13 օգոստոս, 2014

0,,17848440_403,00Galatv.am-ը գրում է.

Радио Свобода-ն հաղորդում է, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները երեկ երեկոյան ձերբակալել են չարտոնված հանրահավաքի առնվազն 15 մասնակցի, ովքեր Ուկրաինայում զինված հակամարտության զոհերի հիշատակին ակցիա էին կազմակերպել:

Քաղաքապետարանի հետ չհամաձայնեցված «Հիշատակի ու վշտի երեկո» ակցիան, որին հարյուրից ավելի մարդ էր մասնակցել, տեղի է ունեցել Ուկրաինայի դեսպանատան առջեւ:

Ըստ УНИАН-ի թղթակցի` ոստիկաններն ակտիվիստներից պահանջել են հեռանալ երթեւեկելի հատվածից եւ բարձրախոսով հայտնել են. «Հոգեհանգիստն ավարտվել է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ