Դատարանն արդարացրել է օգոստոսի 17-ին ձերբակալված Գարի Կասպարովին


12:35 , 25 օգոստոս, 2012

Երեկ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը արդարացրել է ընդդիմադիր գործիչ, հայազգի շախմատիստ Գարի Կասպարովին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»: Աղբյուրի փոխանցմամբ`Կասպարովին մեղադրում էին «Pussy Riot» խմբի դատալսման ժամանակ հասարակական կարգը խախտելու մեջ: Սակայն դատարանը արդարարցրել է նրան` նրա գործողություններում խախտում չհայտնաբերելով:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Միավորված քաղաքացիական ճակատի առաջնորդ Գարի Կասպարովը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին` դատարանի մուտքի մոտ:

Նյութը՝ Haynews.am-ից