10:01 , 13 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում 89 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Լորեն Բեքոլը: Նախորդ հարյուրամյակի 40-50-ական թվականներին մեծ համբավ ձեռք բերած ամերիկացի դերասանուհին մահացել է իր տանը: Այս մասին հաղորդում է TMZ տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքին:
Բեքոլի հարազատների խոսքերով՝ նա կյանիքց հեռացել է կաթվածի պատճառով:
Նրա մասնակցությամբ նկարահանվել են հայտնի «Կի-Լարգո», «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», «Հայելու առջև երկու դեմք է» ֆիլմերը, որոնցում նա խաղացել է Մերիլին Մոնրոյի, Բարբարա Սթրեյզանդի և իր ամուսնու՝ Համֆրի Բոգարտի հետ: