«Ժողովուրդ». Ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև պայքարը նոր ընթացք է ստացել


09:36 , 13 օգոստոս, 2014

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև տևական ժամանակ սկսած պայքարը նոր ընթացք է ստացել: Այսօր Ագրարային համալսարանի ուսանողները պատրաստվում են բողոքի երթ անցկացնել` բուհի մասնաշենքի մոտից ՀՀ կառավարության շենք, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարան:

Հիշեցնենք, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում է համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն կառուցել, ինչն էլ հարուցել է դասախոսական կազմի և ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում, ավելին` այդ առնչությամμ նաև դատական գործընթաց է սկսվել: