Մոնակոյի կազինոներում հայերն այնքան հաճախ են լինում, որ կազինոների դռնապահները հայերեն են սովորել


11:34 , 25 օգոստոս, 2012

«ՀՐԱՊԱՐԱԿ». Մոնտե Կառլոյից վերջերս վերադարձած մեր հայրենակիցն ուշագրավ բան պատմեց: Պարզվում է` Մոնակոյի կազինոներում հայերն այնքան հաճախ են լինում, որ կազինոների դռնապահները հայերեն են սովորել: Հայաստանցիներին նրանք անմիջապես տարբերում են մյուսներից և դուռը բացելիս լայն ժպտում են ու մտերմիկ տոնով ասում` «շեֆ ջան»: