Մի փորձեք ձեզ ներկայացնել ազատատության մարտիկներ


02:36 , 13 օգոստոս, 2014

Իսլամական պետությունը իր վայրագություններով շեղում ա ամբողջ աշխարհի ուշադրությունը ուկրաինական իրադարձություններից: Դե բա կշեղի, մարդ դրանց արածին նայում ու սարսափում ա: Էսօր հետաքրքիր լուսանկար տեսա, որտեղ անցյալ տարի հայտնի ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնը հանդիպում է Սիրիական այսպես կոչված ընդդիմության հետ: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ այդ լուսանկարում երևում է Իսլամական պետության փաստացի խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմքը: Փաստորեն ԱՄՆ-ն Իրաքի և Շամի իսլամական պետություն կոչվող այս հրեշին աճացրեց` տաքացնելով իր ծոցում: Ոչ լիայն ԱՄՆ, այլև արևմտյան այլ երկրներ, Իսրայելն ու, բնականաբար, Սաուդյան Արաբիան: Բայց դե մենք սովոր ենք 《քաղաքակիրթ》աշխարհին չքննադատել, չէ որ կա Ռուսաստան, որն Ուկրաինայի հախից ա գալիս, կարելի ա ինչքան ասես ռուսներին քլնգել: Ու էնքան չնկատեցին ԻՊ-ի վայրագությունները, մինչև դրանց ձեռքը հասավ մեր եղբայր եզդիներին: Հիմա նոր նենց թեթև ստատուսներ, մի երկու հատ նկար-մկար: Բայց դե արդար չի էլի, Ռուսաստանին քննադատում ենք, բայց դե դեմոկրատիայի 《պապաներին》` ընդհանրապես չի կարելի: Երկակի ստանդարտ եմ տեսնում, ընկերներ: Թե ձեզ համար ուկրաինացիներն ավելի հարազատ են, քան եզդիները, որոնց ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան ազատամարտին բոլորին է հայտնի: Հիմա նրանց հայրենակիցներին ուղղակի կոտորում են: Թե դուք առաջնորդվում եք երկակի ստանդարտներով ու այն փտած կարծրատիպերով, որ ռուսները չարիք են ամբողջ աշխարհի համար, իսկ արևմուտքն ազատարար ա: Պարզապես ինքներդ ձեզ և նաև բոլորին խոստովանեք, որ դուք առաջնորդվում եք անձնական սիմպատիաներով ու անտիպատիաներով, և որ ձեզ համար էս աշխարհի միակ չարիքը Պուտինն ա: Հավատացեք, էդպես ավելի արդար կդիտվի ձեր գործունեությունը: Քննադատեք և ռուսներին, և արևմուտքին, դա է ճիշտ մոտեցումը: Ու մի փորձեք ձեզ ներկայացնել ազատատության մարդիկներ, դա ուղղակի ծիծաղելի ա ու գարշելի: