Հայաստանը պետք է եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն անի


23:17 , 12 օգոստոս, 2014

Беженцы в ИракеՄինչ գերտերությունները մտմտում են ու սկսում ոչնչացնել էն խմբավորումներին, որոնց հենց իրենք էին զինել, բազմաթիվ քրիստոնյաներ ու եզդիներ Իրաքի տարածքում ցեղասպանության են ենթարկվում էս օրերին: 
Մենք ոնց էինք ասում՝ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի որպեսզի կանխարգելվեն մյուսները չէ? Հիմա միգուցե իբրև ցեղասպանություն ապրած ժողովուրդ և պետություն մենք էլ միացնենք մեր ձայնը տարբեր հասարակական կազմակերպությունների ձայնին?
Իհարկե, մեր պետության կշիռը չեմ գերագնահատում, բայց հայտարարություն կարելի է չէ անել երևի: Կառավարությունն էլ 50.000 դոլար ա հատկացրել (հուշեք ինձ՝ դրանով մի բնակարան կարելի ա գնել Երևանում?):
Կաթողիկոսն էլ կարող է դիմել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ էդ հարցը ևս մի անգամ բարձրաձայնելու համար:

Կից՝ կարդացեք: