Հունաստանը հնարավոր է համարել պարտքերի դիմաց վաճառել իր տարածքի մի մասը


23:34 , 24 օգոստոս, 2012

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը օգոստոսի 23 Le Monde թերթին տրված հարցազրույցում հնարավոր է համարել ազգային տարածքի մի մասի օտարումը, երկիրը ճգնաժամից դուրս հանելու համար:
Միակ պայմանը այն է , որ տարածքի վաճառքը չպետք է սպառնա երկրի ազգային անվտանգությանը: 

Ճգնաժամի պատճառով Հունաստանում կյանքի մակարդակը 35% ընկել է ,  եվրոի գոտուց դուրս գալուց հետո այն եւս  70% կարող է ընկնել: Իհարկե Հայաստանի հետ դա համեմատել չի կարելի, ՝ընկած վիճակում մեկ բնակչին ընկնող ՀՆԱ ծավալը այդ երկրում ըստ ՀԲ հավասար է տարեկան 26 հազար դոլարի:
2010 թվականից համաշխարհային ԶԼՄ -րը քննարկում են Հունաստանի անմարդաբնակ կղզիները աճուրդի հանելու հնարավորության հարցը: Բայց նախկինում Աթենքը զայրացած մերժում էր նման հեռանկարի հնարավորությունը: