Իբրահիմովիչի մարդկային արարքը


18:45 , 12 օգոստոս, 2014

Սահմանափակ հնարավորություններով Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները դիմել էին երկրի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Զալատան Իբրահիմովիչի ստորագրությամբ մարզաշապիկներ իրենց տրամադրելու համար, տեղեկացնում է sports.ru-ն:

Ֆուտբոլիստները մտադիր էին Իբրահիմովիչի մարզաշապիկները վաճառել աճուրդի միջոցով, որպեսզի ստացված գումարով մասնակցեին Բրազիլիայում կայանալիք սահմանափակ հնարավորություններ ունեցողների աշխարհի առաջնությանը:

Իբրահիմովիչն իմացել է այդ մասին ու թիմի հաշվին փոխանցել 38 հազար եվրո՝ մրցաշարին մասնակցելու ծախսերը հոգալու համար: