Հայտնաբերվել է լորտու տեսակի օձ


17:19 , 12 օգոստոս, 2014

Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 12-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Նիրվանա» հանգստյան գոտում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: