Նվիրում եմ


21:17 , 24 օգոստոս, 2012

Նվիրում եմ քեզ երեկը մեր,

Նվիրում եմ ժպիտովս մեղմ և հույզովս ջերմ:

Նվիրում եմ քեզ երեկը մեր,

Որ երբ մենակ մնաս և կարիքս զգաս, հուշով այդ ջերմանաս:

Մազերիս հոտը, շուրթերիս համը

Մարմնիս հպումը դու կուզես նորին,

Բայց երբ չլինեմ կողքիդ. չարտասվե՛ս անգի՜ն:

Կհիշես դու ինձ, երբ չեմ լինի էլ ես:

Մասնիկդ նվիրական տանելու եմ ինձ հետ.

Վաղն է ինձ կանչում, իսկ երեկս նվիրել եմ քեզ արդեն:

Սիրում էի քեզ ագահորեն, որ  զգայի  հույզի երկունքը,

Որ սավառնեի, երկնեի, թևերս լայն բացեի,

Անմեղ մեղքը ճաշակած զգում էի ինձ չգերազանցված...

Խենթ էր հույզս, լուռ էր լեզուս, հոգիս էր լոկ փոթորկվում,

Մարմնումս տեղ չէր անում, թռչել, կորչել էր ուզում.

Բանտարկում էի նրան ես. սիրտս էր միայն խոցոտվում

Եվ աչքերս էին թրջվում...

Սիրել եմ քեզ խենթի պես:

Խենթը սիրե՛լ է խենթի պես,

Ապրումակցել, սիրտ է տվել, 

Քեզնով ապրել, կարոտել,

Խենթի պես է տենչացել,

Տվել  հույզեր անհամար,

Գունավորել է ներկադ:

Չի սպասել՝ սիրվի, սիրե՛լն է սիրել,

Ապրել է բոլոր հույզերն աշխարհի

Ու պահն է եկել, թախիծն է տիրել,

Ժպիտը տարել, արցունք է բերել...

Ու խենթը մոլոր երկմտում է լուռ...

Ասի, թե չասի գաղտնիքն իր այս նոր...

Ի՜նչ էլ որոշեմ, սիրում եմ ես քեզ,

Հույզերով առատ նվիրում եմ քեզ երեկը կյանքիս...

(Իսկ Երեկը մեր, Վաղն է իմ, անգի՜ն)