Աննա Պլետնյովա (Վինտաժ). Նա չի վախենում էքսպերիմենտներից


17:05 , 21 փետրվար, 2012

Ռուսական էստրադայի Վինտաժ խմբի մենակատար Աննա Պլետնյովան ոչ միայն սեքս սիմվոլ է, այլև արտակարգ հումորի զգացողության տեր մարդ ու երեք երեխաների մայր: Աննան այն մարդկանցից է, ովքեր չեն վախենում էքսպերիմենտներից, անգամ եթե դրանք կրում են էպոտաժային բնույթ: Վինտաժ խմբի տեսահոլովակները երբեմն կարելի է համարել ֆիլմեր` մեծահասակների համար, բայց ինքը` Աննան, վստահ է, որ ոչ մի վատ բան ցույց չի տալիս հանրությանը: Ձեզ ենք ներկայացնում Աննայի հարցազրույցը, որը նա տվել է «МК-Бульвар» ամսագրին և դրան կից անկեղծ ու սեքսուալ ֆոտոշարքը:

- Աննա, օրերս ես վերադարձել Կիեվից, որտեղ նոր տեսահոլովակդ էիր նկարում: Այնտեղ արդեն ծաղիկներն են ծաղկում: Գարունը օգնեց քեզ աշխատանքում?

 - Այն էլ ինչպես: Առաջին օրը նկարահանումները փողոցում էին և ասես պատվերով, դուրսն այնպիսի եղանակ էր, որ իդեալական պայմեններ էր ապահովում նկարահանումների համար: Մի տեսարան կար, որտեղ ես պետք է նստած լինեի անձրևի տակ: Անձրևն իհարկե ռետինե խողովակից էր, բայց ջուրն իսկապես սառն էր: Խոստովանեմ, որ այդ ժամանակ, ես իրոք ափսոսացի, որ դեռ չի եկել շոգ ամառը:

- Ասում են, որ դու լաց ես եղել նկարահանման հրապարակում:

- Դա եղավ ամենավերջում` նկարահանման երկրորդ օրը, որը առանց դադարների 30 ժամ տևեց: Հավատացնում եմ, ես ամենևին չեմ չափազանցեցնում: Եվ այդ ողջ ժամանակահատվածում ես 12 սանտիմետրանոց կրունկներով կոշիկներով էի ու դրանցով ցատկոտում և պարում էի: Վերջին դրվագում, երբ իմ կերպարը պարզապես կանգնած է` մտորումների մեջ առ այն, թե էլ ինչով զվարճացնի իր հանդիսատեսին, ինձ մոտ սկսվեցին ջղաձգումներ: Ռեժիսորը կարծեց, թե ես այնքան եմ դերի մեջ մտել, որ անգամ լաց եմ լինում, որովհետև կերպարը այդ պահին շատ տխուր էր: Բնականաբար, իմ արտիստիկ ունակությունների այդպիսի բարձր գնահատականից հետո, ես պարզապես չէի կարող խոստովանել, որ լալիս էի ցավից ու հոգնածությունից:

- Դու հաճախ ես ստիպված լինում մեկնել նկարահանումների ու հյուրախաղերի: Ինչպես է ընտանիքդ հաղթահարում բաժանումը քեզ հետ?

- Ես ձգտում եմ կազմել իմ աշխատանքային գրաֆիկն այնպես, որ հնարավորինս շատ ժամանակ անցկացնեմ տանը: Չէ որ իմ հարազատների ես կարոտում եմ նույն կերպ, ինչպես իրենք` ինձ: Այնուամենայնիվ, դա արտիստի մասնագիտության այն թերություններն են, որոնց հետ ընտանիքի անդամները ստիպված են համակերպվել:

- Քեզ նայելով, երբեք չես ենթադրի, որ բազմազավակ մայր ես: Ինչպես է քեզ հաջողվում այդպիսի հիանալի կազմվածք պահպանել?

- Այ հենց դրանում էլ օգնում է մասնագիտությունս` իր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ բեմի վրա, որը փոխարունում է ցանկացած դիետաներ ու մարզասարքեր:

- Իսկ ընտանիքդ դեմ չէ Վինտաժ խմբի նման անկեղծորեն սեքսուալ կերպարին? Ամուսնուդ մոտ խանդի զգացում չի առաջանում?

- Սեքսուալությունը մեր խմբի կերպարի բաղկացուցիչ մասն է կազմում, որը, ինչպես ժամանակն է ապացուցել` շատ է դուր գալիս մեր հանդիսատեսին: Ցանկացած մարդ, ով զբաղվում է բիզնեսով, հասկանում է դա:

- Քո մտերիմներից ով է նայել քո նոր տեսահոլովակը?

- Հոլովակը անգամ ինքս դեռ չեմ տեսել, բայց հաշվի առնելոով, որ դրա գլխավոր հերոսը հիանալի մկնիկ Միկկին է, ապա այս հոլովակը ամենայն հավանականությամբ կհավանեն հենց երեխաները: Մի անգամ մենք Ալլա Պուգաչովայի մոտ էինք, և նա ասեց, որ իր րորսամյա զարմուհին ու նրա ընկերուհիները շատ են սիրում “Եվա” տեսահոլովակը, որովհետև դր վերջում ցուցադրվում է խաղալիք արջուկ: Հուսով եմ, որ աշխարհում ամենահայտնի մկնիկը դերը ինձ ևս հաջողվեց: