Պուտինը Երրորդ համաշխարհայինի մասին որոշում է կայացրել. Վ. Ժիրինովսկի. armlur.am


15:24 , 12 օգոստոս, 2014

Պուտինը Երրորդ համաշխարհայինի մասին որոշում է կայացրել. Վ. ԺիրինովսկիArmlur.am-ը գրում է.

Պատերազմի և խաղաղրության հետ կապված բոլոր հարցերը կորոշի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:

«Ինչ պլաններ էլ կազմեն ՆԱՏՕ-ում, Բրյուսելում, ինչ հրամանագրերն էլ ստորագրի Բարաք Օբաման՝ ոչ մի ուժ չեն ունենա: Որոշում կկայացնի միայն մեկ մարդ՝ ռուսաստանյան պետության ղեկավարը», – հայտարարել է Ժիրինովսկին: Նրա խոսքով, առաջին համաշխարհայինի հետ կապված վերջնական որոշումը կայացրել է ռուսական ցար Նիկոլայ II-ը, երկրորդի ժամանակ՝ Ստալինը: «Իսկ երրորդի հետ կապված գլխավոր որոշումը, ես համոզված եմ, արդեն կայացված է», – հայտարարել է Ժիրինովսկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ