20:48 , 24 օգոստոս, 2012
Արմենիա հեռուստաընկերությունը մեզ ներկայացրեց հերթական անհեթեթությունը. հինգ «դատարկ» աղջիկներ, ովքեր չգիտեն, թե ինչի համար են հավաքվել, ու թե ինչ սկզբունքով են ընտրվել նրանք,հասկանալի է…: Ընդամենը հինգ րոպե նրանց լսելուց հետո,ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, կարծես շուկայում էի.միմյանց հերթ չտալով ,չլսելով խոսում էին տարբեր թեմաներից, եւ որ ամենավատն է` կենցաղային ոճով ու սարսափելի սխալներով (համբՅուր)…Նկատեմ, որ երկնագույն վերնազգեստով աղջկան թվում էր, թե իր ԲԵՆԵՖԻՍՆ է (ինչ-որ կցկտուր նախադասություններ էր փորձում կառուցել, որոնց իմաստը այդպես էլ չհասկացա...Իսկ ամենազվարճալին` նրանց `հաղորդումը եզրափակող ԵԼՈՒՅԹՆ էր. ՕԴՆՕԿԼԱՍՍՆԻԿ-ից գողացված ստատուսներ…Մի խոսքով `անհամ ՓԼԱՎ էր,,,,,,