Թեժ աշնանը սպասելիս


14:50 , 12 օգոստոս, 2014

Ընդդիմությունը պարբերաբար խոստանում է թեժ եղանակներ, սակայն այս աշուն իրոք թեժ է լինելու և դրա նախադրյալները կան: Սահմանադրական բարեփոխումների մասին իշխանությունների հայտարարությունը և ընդդիմության դժգոհությունը հանգեցենելու է լուրջ բախումների, քանզի այստեղ խնդիր կա ոչ թե չթողնելու իրականացնել այդ բարեփոխումները, որովհետև դրանք չեն բխում հայ ժողովրդի շահերից, քանզի այդ շահերի վրա թքած ունեն և ընդդիմությունը և իշխանությունը, այլ սա մեծ մրցապայքարի սկիզբն է, որում հաղթողը կշահի ամեն ինչ: ԲՀԿ-ն, թե ՀՀԿ-ն, այս է խնդիրը: Անձամբ ինքս դեմ եմ սահմանադրական բարեփոխումներին, սակայն այդ մասին կանդրադառնամ մեկ այլ անգամ: