Վրաստանից Հայաստան են մտնում մաքսանենգ դեղեր


14:12 , 12 օգոստոս, 2014

դեղAraratnews.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը ներկայացրեց մի քանի շոշափելի խնդիրներ այդ ոլորտում և առաջարկեց լուծումներ:

-Ի տարբերություն Հայաստանի` մեր հարևան երկրներում դեղերն ազատված են 20 տոկոս ավելացված արժեքի հարկից: Դեղամիջոցների սև շուկան առաջանում է հենց Վրաստանից՝ մաքսանենգ ճանապարհներով էժան դեղամիջոցները ստվերային միջոցներով բերելով: Մեր խնդիրը մաքսանենգների դեմ պայքար մղելն ու վերացնելն է: Մինչև 2002թ. Հայաստանում ևս դեղերը չէին հարկվում և նման խնդիրներ չունեինք:

Մաքսանենգ ճանապարհով եկած դեղերը կարող են նաև թշնամի Ադրբեջանից բիոտեռորիզմի աղբյուր դառնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ