05:53 , 12 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Չինաստանի բնակչուհին միաժամանակ ոտքերով և ձեռքերով է գրում: Այս կնոջ մասին սկսել են խոսել դեռ անցած տարի, երբ նա միայն երկու ձեռքով էր գրում: Դրանից հետո Չենը որոշել է, որ կարող է կատարելագործել իր հմտությունները, գրում է mirfactov.com-ը:
Չենը նախկին թարգմանչուհի է: Իր տաղանդի մասին նա պատահմամբ է իմացել: Ասում է, որ այդպես գրելը նրանից շատ էներգիա է խլում:
«Երբ ես չորս տարբեր տողեր եմ միաժամանակ գրում, դա ինձնից ավելի շատ էներգիա է խլում, քան եթե մեկը գրեի: Այնպես որ իմ գիտակցությունը հոգնում է»:
Տեսանյութն՝ այստեղ