Մահացել է աշխարհահռչակ դերասան Ռոբին Ուիլյամսը


03:28 , 12 օգոստոս, 2014

Այսօր երեկոյան Կալիֆորնիայում գտնվող իր բնակարանում մահացել է հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսը: Նախնական տեղեկություններով 63-ամյա դերասանը ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով: Աշխարհահռչակ դերասան և կատակերգու Ռոբին Ուիլյամսը հայտի դարձավ ամերիկյան «Մորք և Մինդի» (Mork & Mindy) հեռուստասերիալից: «Խելոք Ուիլ Հանթինգ» (1997) ֆիլմում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերասան անվանակարգում ստացել է Օսկար: Ռոբին Ուիլյամսի հայտնի ֆիլմերից են «Ջումանջի»«Միսիս Դաութֆայեր»«Մոսկվան Հուդզոնի վրա»«Ֆլոբբեր» և այլն։