00:44 , 12 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրահանձնաժոովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն քննարկել են Ռուսաստանի և Եվրամիության համագործակցության հարցերը, հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում։
Երկու քաղաքական գործիչների հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել է Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան՝ Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումների խնդիրը։
Զրույցի ժամանակ նաև նշվել է, որ Մոսկվան Կարմիր խաչի հետ միասին մարդասիրական շարասյուն է ուղարկում Ուկրաինա։
Ավելի վաղ, տեղեկատվություն էր եղել, որ Բառոզուն հեռախոսային խոսակցություն է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։