Ռուսաստանում ապրող իսկական հայ տղայի 25 ոսկե կանոնները (ռուսի հայացքով)


18:06 , 11 օգոստոս, 2014

1. Ամեն ինչ հորինել են հայերը:

2. Բոլոր հայտնի ու հռչակավոր մարդիկ հայեր են, կամ էլ առնվազն ունեն հայկական արմատներ:

3. Ատել թուրքերին:

4. Եթե հայը սնվում է ընկերական շրջապատում, ապա սեղանին բացի սպասքից և ուտելիքից պետք է անպայման լինեն. մեքենայի բանալիներ (ընդ որում, եթե անգամ մեքենան վատն է ու էժան, դրա ազդանշանային համակարգը անպայման թանկ է ու հեռակառավարման վահանակով), բջջային հեռախոս (SIM քարտի վրա կարող է ոչ մի կոպեկ չլինի, բայց հեռախոսն անպայման թանկարժեք պետք ա լինի), ծխախոտ և կրակայրիչ, որն անպայմանորեն պետք է դրված լինի ծխախոտի տուփի վրա:

5. Հայը պետք է լավ կենացներ կարողանա ասել: Հայական կենացը համարվում է լավը, եթե դրա տևողությունը առնվազն 10 րոպե է: Եթե հայը կենաց է ձոնում մեկին, ում առաջին անգամ է տեսնում, ապա անպայմանորեն կբացահայտի այդ մարդու բոլոր թաքնված տաղանդները, կհիանա նրա հանճարեղությամբ, կընդգծի նրա անսահման բարությունն ու կնկատի, որ աշխարհիս վրա նման մարդ էլ չկա, ե այլն, և այլն: Ի վերջո, ավելի շատ խոսվելու է, քան խմվելու:

6. Հայն անպայման ինչ որ բանով պետք է խաղա, լինի դա մեքենայի բանալի, թե թզբեխ, թե ինչ որ շղթա:

7. Սև կոստյումի հետ հայն անպայման պետք է սպիտակ գուլպաներ հագնի: Իրեն հարգող հայը գիտի, որ դա լավ տոն է ու ոչ ոք հակառակում չի կարող համոզել նրան:

8. Հայերն մեքենայի տյունինգի իրենց ուրույն տեսլականն ունեն: Կարևոր չէ, թե ինչ մեքենա է, այն պետք է ունենա թանկարժեք անվահեծներ ու մգեցված ապակիներ: Մեքենայի սալոնում անպայմանորեն պետք է լինեն փոքրիկ սրբապատկեր, խաչ և Հայաստսանի դրոշ:

9. Ասեկոսեներ տարածել, որ հայերը սեքսուալ գիգանտներ են և սիրված կանանց կողմից:

10. Ցանկացած իրեն հարգող հայ գիտի, որ հայկական քաղաքակրթությունը կարթագենյան քաղաքակրթության հասակակիցն է և պետք է կատաղի, եթե ինչ որ մեկը չհավատա դրան: Հայերի համար վիճաբանելու ամենասիրելի թեմաներն են կրոնը, պատմությունը և մեքենաները:

11. Միշտ ինչ որ բանով խառը լինել: Եթե անգամ չկա ինչ որ գործ, ապա միևնույն է պետք է ինչ որ բուռն գործունեություն ծավալել և առնվազն իմիտացնել, որ այստեղ սաղ թեման հայերն են պահում:

12. Բոլոր հայ տղաները փոքր ժամանակ երազում են օրենքով գող դառնալ, այդ իսկ պատճառով ժարգոնային լեզվի տիրապետությունը և մենթերի հետ իրենց ճիշտ պահելու ձևն իմանալ պարտադիր նախապայման են նրանց համար: Խիստ ցանկալի է նաև անձամբ ծանոթ լինել գոնե մեկ օրենքով գողի հետ (հայերի մոտ «անձամբ» ասվածը նշանակում է մոտավորապես սա. իմ քեռուս տղու հարևանի եղբայրը նրան հեռուստացույցով է տեսել):

13. Իսկական հայի կյանքում բազմիցս լինում են պահեր, երբ նա մտածում է կնոջը սպանելու մասին, բայց երբեք չեն լինում մտքեր, որ կարելի է պարզապես բաժանվել: 

14. Ունենալ գրանցում, ամուսնանալ հայուհու հետ, երեխաներ ունենալ, բնակարան գնել, ամուսնացնել երեխաներին, ապրել գեղեցիկ կյանքով և մահանալ հայրենիքում:

15. Լինել հյուրընկալ: Եթե հյուր է գալիս, ապա հազար ամոթ այն տանտիրոջը, ով չի կերակրի հյուրին, ընդ որում, հյուրի առարկությունները ոչ մի նշանակություն չունի: Հայը կբռնաբարի քեզ «Հաց չե՞ս ուտում» հարցով, բայց կհասնի իր ուզածին, ընդ որում, քիչ ուտելով չես պրծնի, որովհետև տանտիրուհին ինքը քո ափսեի մեջ բոլ-բոլ կլցնի ամեն ինչ:

16. Հայկական էթիկետի կանոններից ելնելով ինչ որ բանին պետք է համաձայնվել միայն երրորդ անգամից: Վերոնշյալ օրինակի վրա եթե բացատրեմ, ապա երկու անգամ մերժիր ուտելու առաջարկը, բայց երրորդին համաձայնվիր:

17. Հայ տնօրեններ ու սեփականտերեր ունեցող ընկերություններից օգտվելու մանիակալ մոլուցք: Այսինքն՝ ապահովագրվել միայն «Ռոսգոսստռախում», շոփինգ՝ միայն «Երևան-Պլազայում», մեքենա նորոգել՝ միայն «Ուրարտու-մոթորզում», ճաշել միայն «Նաշ դվոր»-ում և այլն, և այլն:

18. Հայ տղան վստահ է, որ գոյություն ունի մեքենաների միայն երկու տեսակ՝ մերսեդես և բոլոր մնացած մեքենաները:

19. Աղավաղել բառերը հայկական ձևով: Օրինակ. что = чтобыть, пожалуйста = пожажтас (хм...), привык = привыкался, дерево = деревня, конечно = конюшня... և այսպես շարունակ:

20. Հացի հետ ուտել նաև մնացած ուտելիքները:

21. Հյուր գնալիս չհանել կոշիկները:

22. Մենյուն մանրազնին ուսումնասիրելուց հետո, պատվիրել այն, ինչ միշտես պատվիրում՝ մի քանի տեսակի խորոված, թթուներ, կանաչի, լիմոնադ, օղի և շատ հաց:

23. Այլ հայերի հետ խոսելիս, խոսակցությունն անպայման սկսել «Դու բնակարանո՞ւմ ես ապրում, թե՞ չէ»  հարցադրումով:

24. Հայի հեռախոսի ռինգթոնը անպայման հայերեն ինչ որ երգ կամ հայական մեղեդի պետք ա լինի:

25. Համբուրվել այլ հայ տղաների հետ ու նրանց դիմել բացառապես «брат»-ով: