16:36 , 11 օգոստոս, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Ջոոմարթ Օթորբաեւը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ՝ երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր: