16:18 , 11 օգոստոս, 2014
Slaq.am-ը գրում է.
Նախկին Սովետական Միությունը եզակի պետություններից էր, որի քաղաքացինները հնարավորություն չունենալով մեկնել արտասահման, ունեին հնարավորություն մեկ երկրի սահմաններում այցելել գրեթե բոլոր կլիմայական գոտիներին պատկանող երկրներ: Այդպիսով, Րիգայի փոքրիկ փողոցները կարող էին փոխարինել Լոնդոնով կամ Փարիզով շրջայցը, Սուխումիի լողափներին հանգստանում էին այն մարդիկ, ովքեր երազում էին Սարդինիայի լողափների մասին, իսկ Վրաստանի սարերում սահում էին այն լեռնադահուկորդները, ովքեր չգիտեին ոչ Քուրշավելի, ոչ էլ Ասպենի մասին:
Ամառային արձակուրդների թեժ սեզոնին ընթառաջ, Forbes.ru-ն առաջարկում է նոր հայացք գցել նախկին ԽՍՀՄ-ը երկրների հանգստյան գոտիներին: Ցանկի մեջ է ներառվել նաև Հայաստանը:
Ստորև ներկայացնում ենք, ինչպես է Forbes-ը իր հոդվածում Հայաստանի բազմաթիվ հանգստյան գոտիներից մի քանիսը ներկայացրել:
Ինչու գնա՞լ. Որպեսզի տեսնել ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը
Ինչպես գնա՞լ. Ինքնաթիռով (թռիչքը Մոսկվաից տևում է 3 ժամ)
Հայաստանը հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է աշխարհում և առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Միայն այստեղ կարող եք այցելել եկեղեցիներ և վանքեր, որոնք հազարամյակներ շարունակ կանգնած են այդ հողի վրա:
Հայաստանը հարուստ է բազմաթիվ պատմական վայրերով, կարևոր տեղ է գրավում Գառնիի հեթանոսական տաճարը, որը գտնվում է Երևանից 27 կմ հեռավորության վրա:
Այդ փառահեղ կառույցը, որը կառուցվել է առաջին դարում, ասես դպրոցական դասագրքերի էջերից դուրս եկած լինի: Շարքով կանգնած սյունները, հատակը, պատկերազարդած խճանկարներով ամբողջացնում են ողջ պատկերը: Տաճարը գտնվում է աներևակելի մի վայրում:
Գառնու տաճարից ոչ այդքան հեռու գտնվում է մեկ ուրիշ ուշագրավ հուշարձան: Դա Գեղարդի եկեղեցին է, որի առանձին շինությունները 13-րդ դարին են պատկանում: Գեղարդի եկեղեցին Գառնիի տաճարի հետ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկը:
Տրամաբանական է համատեղել Գառնիի տաճարի այցելումը Գեղարդի եկեղեցու այցելության հետ:
Անպայման պետք է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցին, որի հիմքը դրվել է մ.թ. 5-րդ դարում: Ըստ լեգենդի` տեղը եկեղեցու համար Սուրբ Գրիգորին (առաջին հայոց Կաթողիկոս) Հիսուս Քրիստոսն է մատնանշել: