Բելգիայոմ փոթորիկը խափանել է Կոնչիտայի համերգը


15:00 , 11 օգոստոս, 2014

38178821in.am-ը գրում է.

Բելգիային պատուհասած փոթորկի հետևանքով վիրավորվել է 23 մարդ: Այս մասին հայտնել է թագավորության հակահրդեհային ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Տարերային աղետի առաջին հարվածը բաժին է հասել երկրի հյուսիսային Անտվերպեն քաղաքին՝ կիրակի երեկոյան: Կենտրոնական հրապարակում դադարեցվել է «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող Կոնչիտա Վուրսթի համերգը, տուժել է 11 մարդ:

Լյուքսեմբուրգ նահանգի Մարբե քաղաքում կրկեսային կոնստրուկցիայի փլուզման հետևանքով 12 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել ներկայացման ժամանակ: Տարհանվել է ավելի քան 500 մարդ:

Ողջ երկրով մեկ փոթորկի հետևանքները վերացվում են: Մասնագետները նշում են, որ այս անգամ տարերքի հարվածն ուղեկցվել է առանց գետերի՝ ափերից դուրս գալու: