Ծեծկռտուք Սևանում. տուժածը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց


14:18 , 11 օգոստոս, 2014

default1in.am-ը գրում է.

Օգոստոսի 10-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, քթի թիկնային շրջանի սալջարդ, արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Հայկ Ֆ.-ն:

Մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհին` Սևանի ՃՇՇ-ի դիմաց, 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ի, Հայկ Ֆ.-ի, 1981 թ. ծնված Ներսես Ն.-ի և 1976 թ. ծնված Ֆրունզե Ե.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ, Ներսես Ն.-ն ծեծի է ենթարկել Հայկ Ֆ.-ին և կոտրել Գևորգ Գ.-ի «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին և կողային հայելին` պատճառելով նյութական վնաս:

Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: