«Մենք պետք է լուրջ աշխատենք աշխարհի հետ, որ հասկանանք` ումից ինչ սպասել»


14:00 , 11 օգոստոս, 2014

«Մենք պետք է լուրջ աշխատենք աշխարհի հետ, որ հասկանանք` ումից ինչ սպասել»Panorama.am-ը գրում է.

«Այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, չենք ունեցել 1994 թվականից սկսած: Սոչիի հանդիպումը շատ կարևոր էր, հատկապես, որ Ադրբեջանի նախագահը շեշտեց, որ կարևորում է խաղաղ կարգավորումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն՝ ավելացնելով, որ լարված իրավիրճակը գնալով կթուլանա:

Ըստ նրա «Ռուսաստանի նախագահին հաջողվեց խաղաղ կարգավորում արտահայտությունը պոկել Ալիևից»:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրվելուն՝ նա ասաց. «Ես միշտ կողմ եմ, որ Հայաստանը մտնի որոշակի դաշտ, բայց հստակ չի, թե այդ դաշտ մտնելուց Հայաստանն ինչ բացառություններ կունենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ