Սերժ Սարգսյանը հասկացա՞վ արդյոք, թե ինչ հերոս ու մեծահոգի ժողովրդի նախագահ է


13:50 , 11 օգոստոս, 2014

Ես Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո մենակ մի հարց ունեմ։ Ինքն էլ խոստովանեց, որ հասարակությունն էլ, ընդդիմախոսներն էլ, մամուլն էլ էս դեպքերի ժամանակ շատ ճիշտ պահեցին իրանց։ Փաստացի, պահեցին իր թիկունքը։ Բա գոնե պատկերացրե՞ց, թե ինչ աջակցություն կունենար էս հարցում, ինչ ռեսուրս կունենար մեր երկիրը (քաղաքական ու տնտեսական), եթե իշխանությունները էս ժողովրդին գոնե մի քիչ ավելի շատ հարգեին։ Գոնե մինչև վերջ պատկերացրե՞ց, թե ի՞նչ հերոս ու մեծահոգի ժողովրդի նախագահ ա ինքը։ Հասկացա՞վ իրական արժեքը։