13:21 , 11 օգոստոս, 2014
1965 թվականի հունիսի 4-ին, ռազմական օդաչու Վալենտին Պրիվալովը այս ինքնաթիռով անցավ Օբ գետի վրայով կառուցված կամուրջի կենտրոնական կամարի տակով: Օրն արևոտ էր, կամուրջի վրա մարդիկ էին, հարակից լողափը լեցուն էր հանգստացողներով, որոնց մեջ կային նաև օկրուգի շտաբի սպաներ, և հանկարց լսվեց ինքնաթիռի շարժիչների ոռնոց ու արծաթագույն նետը սուրաց դեպի կամուրջը բոլորի աչքի առաջ, իսկ հետո կտրուկ բարձրացնելով քիթը՝ սլացավ դեպի երկին, բարձրացնելով հսկայական ալիք:
Կամուրջիի հենասյուների միջև տարածությունը 120 մետր է կազմում, իսկ կամարի բարձրությունը՝ 30 մետր: Կործանիչն այս «պատուհանի» միջով անցել էր 700 կմ/ժ արագությամբ: Նման արագության դեպքում, կառավարման բռնակի անգամ թեթև տեղաշարժումը բերում է բարձրության մետրերի փոփոխության, իսկ կործանիչը թռչում էր ջրի մակերևույթից ընդամենը մեկ մետրի վրա:Իրավիճակն էլ ավելի էր բարդացնում այն հանգամանքը, որ այդ կամուրջից ընդամենը 950 մետր հեռավորության վրա գտնվում էր կարևորագույն երկաթուղային կամուրջ, որի վրայով հենց այդ պահին անցնում էր բռնված վագոններով շարասյուն:
Օդաչունը ընդամենը 5 վայրկյան ուներ, որպեսզի հասցնի բարձրացնի ինքնաթիռն այնքան, որպեսզի չբախվի երկրորդ կամուրջին: Պրիվալովին սպառնում էր ռազմական դատարան, բայց այդ թվականներին ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Մալինովսկին որոշեց թողնել հանդուգն օդաչուին բանակի կազմում և Պրիվալով շարունակեց իր ծառայությունը Կուբինկայում: