Սոչիի հանդիպման հիմնական արդյունքը կողմերի հայտարարությունն է, թե ռազմական ուժով Ղարաբաղի խնդիրը լուծելի չէ. Գագիկ Հարությունյան


12:16 , 11 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Սոչիում կայացած` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Նախագահների հանդիպման հիմնական արդյունքը նա է, որ կողմերը հայտարարեցին, որ ռազմական ուժով խնդիրը լուծելի չէ:

Նա գտնում է, որ այսօր ամբողջ աշխարհում անհանգիստ և բարդ իրավիճակ է: Իսկ ծայրահեղական երկրները փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել նման իրավիճակում, ինչպես օրինակ Ադրբեջանը:

«Երբ աշխարհաքաղաքական գլխավոր դերակատարները զբաղված են այլ խնդիրներով, նա փորձում է այլ դիվիդենտներ շահել: Եվ այս իրավիճակում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում»,-այսօր կայացած ասուլիսին ասաց Գագիկ Հարությունյանը և ավելացրեց, որ բոլոր պարագաներում հանդիպումը շատ անհրաժեշտ և տեղին էր, որից կարելի է հասկանալ հետևյալ տրամաբանությունը. ամեն անգամ հանդիպումներից առաջ տեղի է ունենում ուժի որոշակի էսկալացիա, այս անգամ կոտրվեց այդ էսկալացիան:

Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահի առաջարկած փոխզիջումների տարբերակին, ապա նա նշեց, որ այդ տարբերակը մշտապես ենթադրվում է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ են կողմերը հասկանում փոխզիջումների տակ: Ըստ նրա՝ դա ենթադրում է նաև սահմանին որոշակի խաղաղարար ուժերի տեղակայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ