ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են ազդել Հայաստանի վրա. Սերժ Սարգսյան


11:50 , 11 օգոստոս, 2014

ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են ազդել Հայաստանի վրա. Սերժ ՍարգսյանSlaq.am-ը գրում է.

Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: 
«Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է: Թեև՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեև դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, և մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու«- ասել է նա:

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանի կառավարության ծրագրով այդպիսի միջոցառումներ նախատեսված են: 
«Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց: Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետևանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք: Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ առումով, և երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ