«1992թ. հայերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը, ինչն էլ շրջադարձային էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերզամում: Այսօր Ադրբեջանի երիտասարդությունը հնարավորություն ունի փոխել պատմությունը «İşgal Altında: Şuşa»» (Under Occupation: Shusha) կոմպյուտերային խաղի միջոցով: Խաղի նպատակը` որպես ադրբեջանցի զինվոր, Շուշին հայերից հետ վերցնելն է: Խաղը ստեղծել է Բաքվի նավթային ակադեմիայի 19-ամյա ուսանողը՝ Ֆարիդ Հագվերդիևը»,- գրում է «EurasiaNet.org»-ը:
Խաղի հեղինակն ասել է, որ խաղումն նաև քաղաքական բաղկացուցիչ կա, այն միայն ժամանցի համար չէ.
«Ստեղծելով խաղը մենք ցանկանում էինք բարձր պահել մեր երիտասարդության հայրենասիրական ոգին»,- ասել է Հագվերդիևը:
Խաղը, որը կարելի է ներբեռնել անվճար, լավ ընդունելության է արժանացել Ադրբեջանի գեյմերների կողմից: