11:20 , 11 օգոստոս, 2014
Artsakhpress.am-ը գրում է.
Հուլիսի վերջին ղարաբաղ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից իրականացված աննախադեպ հետախուզական-դիվերսիոն գործողություններն ուղեկցվում էին բացահայտ քարոզչական պատերազմով: Հատկապես ադրբեջանական կողմը սեփական զինուժի` մեկը մյուսի ետևից մարտի դաշտում ունեցած խայտառակ անհաջողությունները փորձում էր սրբագրել` տեղեկատվական դաշտում տարածելով ստահոդ ու հաճախ հակասական լուրեր։
Թե ինչ էր իրականում կատարվել՝ «Արցախպրես»-ը ներկայացնում է վերջին իրադարձությունների ամփոփ-վերլուծությունը, որն Արցախի հանրային հեռուստատեսությունը պատրաստել է կոնկրետ փաստերի և բացառիկ կադրերի հիման վրա: