14:31 , 24 օգոստոս, 2012
ԱՊՀ-ական ջահելների հավաքը Ծաղկաձորում զարմանալիորեն մեծ աղմուկ չհանեց: Այնինչ, դա լուրջ հարց էր ազգային անվտանգության առումով, քանի որ կազակերպվել էր նախ` Հայաստանում և ապա` ԱԺ 2-րդ խոշոր խմբակցության` ԲՀԿ-ի կողմից: Անկախության 20-ամյակը տոնած երկրում ռուսասեր ջահելների հավաքը ուրիշ անուն չի կարող ստանալ, եթե ոչ «5-րդ շարասյան» ստեղծման փորձ: Իսկ թե ազգին ինչ վնաս կարող է տալ նման «կառույցը»` կարծես թե կարիք չկա պատկան կառույցներին բացատրելու…