10:24 , 11 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Չինական Baorong ընկերությունը գոտի է բացում բանջարեղեն և միրգ Ռուսաստան ուղիղ արտահանելու համար: Այս մասին Interfax-ին հայտնել է Հեյլունցզյան գավառի կիրառական տնտեսության ասոցիացիայի նախագահ Չժան Չունցզյաոն: Մաքսային վերահսկողության գոտու բացման արարողությունը տեղի կունենա տեղի կունենա Դունին գավառում:
«Դա նշանակում է, որ Դունին անցակետը շահագործման կհանձնվի՝ Ռուսաստան մրգեր և բանջարեղեն արտահանելու համար»,- հստակեցրել է Չժան Չունցզյաոն:
Այդ նախագծում ավելի քան 60 մլն յուան է ներդրվել: