10:12 , 11 օգոստոս, 2014
Galatv.am-ը գրում է.
Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը` Հակոբ Բեգլարյանը, նշանակվեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնում: Որքանո՞վ է վերջինս մոտ քաղաքաշինության ոլորտին, եւ ի՞նչ ներդրում կարող է ունենալ: Ամեն դեպքում կենսագրական որոշ տվյալներ ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ նա քաղաքաշինությունից բավականին հեռու է: Հակոբ Բեգլարյանը զբաղեցրել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնը, եւ հեռացվել է երկու տարի առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ըստ տեղեկությունների, ոլորտում չարաշահումների ու յուրացումների բացահայտման պատճառով:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ նշանակման միակ հիմնավորումն այն է, որ Հակոբ Բեգլարյանը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, իսկ վերջինս իշխանական էլիտայի առանցքային դեմքերից մեկն է:
«Կարծում եմ «շատ ճիշտ» ընտրություն է ինքը կատարել, որովհետեւ այլ ընտրություն չէր կարող կատարել: Նրանք հավաքվել են իրար գլխի, որպեսզի միմյանց առաջ մղեն, եւ կադրային ընտրության մասին խոսելու, քննարկելու խնդիր անգամ չկա: Այլ բան նրանք չէին անելու, այլ բան նրանք չէին էլ խոստացել անել: Նրանք միշտ խոսել եւ ցույց են տվել, որ եկել են, որ իրար աջակցելով՝ կարողանան տեղավորվել եւ իրենց սեփական հարցերը լուծեն»,- ասաց Վ. Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ