Իրաքում մահապարտ ահաբեկչի զոհն է դարձել 10 մարդ. կա 80 վիրավոր


09:21 , 11 օգոստոս, 2014

iraq_mosque_0207131in.am-ը գրում է.

Բաղդադից հյուսիս-արևելք ընկած Ջալավլա քաղաքում մահապարտ ահաբեկչի գործադրած պայթուցիկ սարքը 10 քուրդ զինվորականների մահվան պատճառ է դարձել: Եվս 80 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների և քրդական զինված ջոկատների միջև կատաղի մարտերի ժամանակ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քրդերը կիրակի Իրաքի հյուսիսում վերահսկողություն են սահմանել երկու քաղաքների՝ Մակմուրի և Գվերի նկատմամբ: