Գյումրիում և Երևանում քաղաքացիների կողմից հավաքվեց գումարով զինվորների համար ապրանքներ են գնվել


09:15 , 11 օգոստոս, 2014

Գյումրիում և Երևանում քաղաքացիների կողմից հավաքվեց գումար, որը վերածվեց ապրանքի և տեղափոխվեց սահմանապահ զորամասերից մեկը։ Զորամասում եղավ ջերմ ընդունելություն։ Արվածի նպատակը զինվորի գիտակցության մեջ քաղաքացիական թիկունք ունենալու զգացողության ամրապնդումն է։ Երևույթի սիմվոլիկ բնույթը չփոխելու համար կազմակերպիչների, մասնակիցների անունները, գնված ապրանքատեսակները և դրանց քանակը գերադասվեց չհրապարակել։