Լավրով. Նախագահները հանձնարարել են միջադեպերի հետաքննություն անցկացնելու համաձայնագիր պատրաստել


09:05 , 11 օգոստոս, 2014

Լավրով. Նախագահները հանձնարարել են միջադեպերի հետաքննություն անցկացնելու համաձայնագիր պատրաստելPanorama.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական կարգավորման գործնական ասպեկտների ճնշող մասը համաձայնեցված է, սակայն գլխավոր հարցերը դեռևս լուծված չեն: Այս մասին լրագրողներին հայտարարել է Սերգեյ Լավրովը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Նրա խոսքերով երեք երկրների նախագահները ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել աշխատանքները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում` միջադեպերի համատեղ հետաքննության և դրանք կանխելու հարցում:

Լավրովը նաև հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն կնքվել է հրադադարի համաձայնագիր, որը պարբերաբար խախտվում է, այլև ձեռք են բերվել համաձայնություններ միջադեպերը համատեղ հետաքննելու հավելյալ քայլերի ձեռնարկման վերաբերյալ, որոնք թույլ կտան այսուհետ կանխել նման միջադեպերը:

«Ցավոք, դեռևս պայմանավորվածությունների գործնական կիրառումը ամբողջովին հնարավոր չէ, սակայն կա կողմերի պայմանավորվածություն, որ դրանց շուրջ պետք է աշխատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ