08:10 , 11 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Սթիվեն Գերի Վոզնայկը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 11-ին Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում: 1986-ին նա ավարտում է Բերքլիի համալսարանը` ստանալով համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում բակալավրի աստիճան:
1975-ին Վոզնյակն աշխատել է Hewlet-Packard ընկերությունում, որտեղ հաշվիչներ էր նախագծում: Նույն թվականին Վոզնյակը հավաքել է սեփական համակարգիչը` օգտագործելով Motorola ընկերության պատրաստած միկրոպրոցեսորը և հիշողության մի քանի մոդուլ: Համակարգիչը, որի վրա նա ծախսել է 400 դոլար, ստացել է Apple I անվանումը:
Մեկ տարի անց նա Սթիվեն Ջոբսի հետ հիմնադրում է Apple Computer Co ընկերությունը:
1985-ից ի վեր, երբ դադարեց աշխատել Apple-ում, Վոզնյակը աշխատել է մի շարք բարձրտեխնոլոգիական ընկերություններում, իսկ 2007-ին հրապարակել iWoz գիրքը: