ՌԴ նախագահը շատերին հիասթափություն պարգևեց և օրահացից զրկեց


17:24 , 10 օգոստոս, 2014

ՌԴ նախագահը շատերին հիասթափություն պարգևեց և օրահացից զրկեց: Այսօրվա եռակողմ հանդիպման ժամանակ, եթե չեմ սխալվում, ռուսական խաղաղապահներ տեղակայելու մասին չխոսվեց, մինչդեռ շատերն անհամբեր դրան էին սպասում: Իսկ սա նշանակում է, որ ոչ այնքան արցախյան հակամարտության կարգավորմամբ , որքան հակապուտինական "բառաֆոնդի" վրա սեփական ատամները սրելու խնդրով մտահոգները պետք է կրեատիվություն դրսևորեն՝ նրա վրա նոր "կեղտ բռնելու" առումով: