00:51 , 10 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը, որը հայտնի է ֆեշն ինդուստրիայի նկատմամբ ունեցած սիրով, արդեն սկսում է մեկ տարեկան դստերը նույնպես սովորեցնել դրան:
Մի քանի ամիս առաջ փոքրիկ Նորթն իր առաջին տարեդաձին հայտնվեց ծնոների նվիրած փոքրիկ ադամանդե ականջօղերով:
Նախօրեին Քիմը ցուցադրել է իր երեխայի նոր սանրվածքը: Պապարացիները նրանց նկատել են լոսանջելեսյան օդանավակայանում: Նորթի խոպոպները մի կողմի էին սանրված: Թռիչքի համար Քարդաշյանն ու փոքրիկը հատուկ չէին զարդարվել: Քիմի հագին սպորտային վերնաշապիկ և բաց երկնագույն ջինսե տաբատ է եղել, իսկ փոքրիկ Նորթը մոր տաբատի գույնի ջինսե հագուստ է կրել:
