18:50 , 9 օգոստոս, 2014
Նախ հասկանանք ու՞մ շահերից է բխում, որ տարածաշրջանում անկայուն իրադրություն է ստեղծվել:
Եթե մի կողմ թողնենք կոնֆլիկտի երկու կողմերի՝ Հայաստան-Ադրբեջան շահերը(աշխարհաքաղաքականության թեսանկյունից ավելի փոքր են), և խոսենք ավելի մեծ դերակատարների շահերց, ապա պետք է փաստենք, որ Ռուսաստանի համար կոնֆլիկտի հարթումը ունի կարևոր նշանակություն:
1. Դրանով ցույց կտա, որ վերահսկում է տարածաշրջանը:
2. Ուկրաինայի հետ կոնֆլիկտը բավականին մեծ ջանքեր է պահանջում, և կարիք չի լինի երկու ֆրոնտով աշխատել:
Տապալումը շահեկան է Արևմուտքի համար այնքանով, որքանով , որ Ռուսաստանը չի կարող իրագործել վերոնշածս երկու կետերը, իսկ կոնֆլիկտի երկու կողմերից այդ հարցում կարող է օգնել Ադրբեջանը:
Հ.Գ. Մեր շահերից ելնում է այն, որ սահմանում ամեն ինչ կարգին լինի, և ոչ մի հայ զինվոր չկորցնենք: Հուսանք, ամեն բան կարգին կլինի: